1586 դիտում
17:56 11-04-2015
Տարոն Մարգարյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ ծառեր է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտում
Ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին ծառեր է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտում: Հարկ է նկատել, որ հուշահամալիրի հարակից տարածքը քաղաքապետարանի կողմից նաև ամբողջությամբ բարեկարգվել է: Պատասխանելով լրագրողների հարցերին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` համաքաղաքային ծառատունկին ակտիվ մասնակցության համար:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությունը համաքաղաքային ծառատունկերին և, օգտվելով առիթից, իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորին՝ հերթական անգամ մեր կոչին արձագանքելու և մեր կողքին լինելու համար: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` այս անգամ դեսպանների հետ ծառատունկը մենք իրականացրեցինք Ծիծեռնակաբերդի հարակից լանջի հատվածում», - նշել է Տարոն Մարգարյանը:
ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն էլ իրենց հերթին, ողջունելով նախաձեռնությունը, նշել են, որ այն անչափ կարևոր է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, այլև ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով: Նրանք առանձնակի կարևորել են նաև ծառատունկի համար ընտրված վայրը՝ նշելով, որ տնկված յուրաքանչյուր ծառով նրանք յուրովի զորակցություն են հայտնում հայ ժողովրդին:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտում կազմակերպված ծառատունկի շրջանակում տարածքը համալրվեց շուրջ 500 տնկիներով:
Նմանատիպ նյութեր
1115 դիտում
17:35 04-04-2015
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում իրականացվում են բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ
2222 դիտում
22:20 27-04-2015
Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի նկատմամբ
2851 դիտում
20:14 11-08-2015
Վիճաբանություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից այգում
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»