211652_close_icon
views-count32827 դիտում article-date 16:47 11-04-2015

Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Երևանում. Դավիթաշենի 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 16 շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արկադի Սահակյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկի բնակիչ, 50-ամյա Վարդան Փամբուխչյանն է, ով բնակվում էր մոր հետ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից պետք է ժամանի քննչական խումբը և ոստիկանության Մաշտոցի բաժնի փորձաքրեագետը: Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր