211652_close_icon
views-count11669 դիտում article-date 18:34 11-04-2015

Հսկաների ոտնահետքեր` Հայաստանում. լուսանկարներ

Առեղծվածային Հայաստանի մեծագույն առեղծվածներից մեկը գտնվում է Բերդ քաղաքին կից կիկլոպյան ամրոցում: Այստեղ երբեմնի կառույցի միայն մի մասն է պահպանվել, իսկ պահպանվածը ապշեցուցիչ է: Ամենևին տարօրինակ չենք համարում նմանատիպ տեղանքների գիտակցված ոչնչացումը և անտարբերության մատնումը, սակայն մենք խնդրում ենք ողջ հանրության հետքրքրությանը հրավիրել մի քանի հուշագրավ փաստերի, որոնք կարող են հիմնովին փոխել մեր պատկերացումները մեր անցյալի և ծագման մասին: Կիկլոպյան ամրոցում լեռան երկայնքով մի քանի տոննա կշռող քարերով պարիսպ է ձգվում, որը զարմացնում է իր հնությամբ և այս կառույցի երբեմնի կառուցողների մասին պատկերացումներ տալիս: Շրջակայքում քարերի վրա կան մեկը մյուսին չափազանց նման հետքեր, որոնք շատ են և անհասկանալի կերպով դաջվել են քարերի վրա: Ոտնահետքերից ամենալավ պահպանվածը մարդկային սովորական ոտքի չափի հետք է, որը տեղացիները անվանում են «Հիսուսի ոտք»: Այս անվանը գյուղացիները բացատրություն չունեն: Մյուս ոտնահետքերը, որոնք չափերով ավելի մեծ են այս մեկից, մոտ 1-1,5 մ. են: Բոլոր ոտնահետքերում ակնհայտ ընգծված երևում են կրունկի հատվածը և մատների որոշ հատվածներ. սա կրկնվում է բոլոր հետքերում: Այստեղ կան նաև ոչ մարդկային կամ մեզ համար անհայտ մարդու տեսակի պատկանող ոտնահետքեր, որոնց կրունկի հատվածը նեղ է, իսկ վերևի մատերի մասը շատ ավելի լայն կրունկից: Սրանք կարող էին լինել նաև դինոզավրի հետքեր: Քանի որ այս քարերը մամռակալած են և բավական հին, ոտնահետքերը ընգծված և ցայտուն չեն երևում լուսանկարներում, սակայն այնտեղ գտնվող ցանկացած մարդ կհաստատի, որ իրոք առեղծվածային ոտնահետքեր են: Ոտնահետքերից անցնենք քարերի վրա անհասկանալի այլ հետքերի: Որոշ քարեր կարծես կավի պես մշակված լինեն: Տպավորություն է ստեղծվում, որ քարերը այնքան փափուկ և պլաստիկ են եղել, որ նման հետքեր են հնարավոր եղել առաջացնել: Կան նաև կլոր կտրված քարեր, որոնցով հավանաբար անցել են կիկլոպյան ամրոցից դեպի ներքև գնացող հողի տակ թաղված կավե խողովակները, որոնք շատ մասնագիտացված ձևով կցորդներով են հավաքված և այսօր ևս կարելի է հանդիպել հողածածկում թաղված այդ խողովակներին, որոնք նախատեսված են եղել ջուր և կաթ տեղափոխելու համար: Հուշագրավ է այն պատմությունը, որ տեղացի մի տղամարդ ժամանակին պատմել է, որ երբ նա փոքր է եղել, իր ընկերների հետ միասին մի քանի հոգով այս տարածքներում պատահաբար գտել են հողի տակ թաղված հսկայական՝ 3-4մ. երկարությամբ, երկաթյա թուր: Թուրը եղել է չափազանց հին, քանի որ երբ այն ցանկացել են բարձրացնել, բաժանվել է մի քանի մասի, որի կտորները տղաները տարել են տուն: Դեռևս անհայտ է դրանք այժմ պահպանված են, թե ոչ: Տեղացիներից որոշները պատմում են, որ հողագործական կամ շինարարական աշխատանքներ կատարելիս տեսել են նաև հսկաների ոսկորներ: Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սեփական աչքով տեսնել այս առեղծվածային ոտնահետքերը և վայելել Տավուշի հիասքանչ բնությունը, ապրիլի 18-ին կազմակերպվում է արշավ: Արշավին մասնակցելու և մանրամասների համար կարող եք ծանոթանալ [url=https://www.facebook.com/events/814494885297943/]հղման միջոցով[/url]: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին տրամադրեց Հայկ Սանամյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր