211652_close_icon
views-count1828 դիտում article-date 13:20 12-04-2015

Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Գրիգոր Նարեկացուն վարդապետի կոչում շնորհելու մասին

«Այս արարողության ընթացքին, ի գոհունակություն մեր ժողովրդի, հայ եկեղեցու հայրերից Գրիգոր Նարեկացին հռչակվեց վարդապետ: Տիեզերալույս Նարեկացին տասներորդ դարում ապաշխարհության աղերսը երկինք բուրվառեց: Նա հայոց համար պաշտելի իր մատյանով փրկության ուղին ցույց տվեց մեղավորներին ու արդարներին, բարիներին ու եղեռնագործներին, դեպի Աստված առաջնորդվող բոլոր ժամանակների հավատացյալներին»: Այս մասին քիչ առաջ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում իր ելույթի խոսքում նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ձեռամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ընթացքում Գրիգոր Նարեկացուն շնորհվեց վարդապետի կոչում: «Նարեկացին եզակի աստվածաբան է մեր եւ ընդհանրական եկեղեցու կյանքում: Նարեկացին խոսեց Աստծո հետ՝ մարդ-Աստված երկխոսություն ստեղծելով իր «Մատյան ողբերգության» միջոցով, որ եկավ ու մնաց որպես հայ ժողովրդի երկրորդ Աստվածաշունչ»,- իր հերթին ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

Նմանատիպ նյութեր