211652_close_icon
views-count1176 դիտում article-date 15:06 13-04-2015

Ժան-Մարի Լը Պենը դստեր հետ վեճից հետո հրաժարվել է տարածաշրջանային ընտրություններում թեկնածություն առաջադրելուց

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը հայտարարել է, որ տարածաշրջանային ընտրություններում թեկնածությունը չի առաջադրի: Figaro թերթի համապատասխան հարցին նա պատասխանել է. «Ոչ, թեև կարծում եմ, որ լավագույն թեկնածուն ես եմ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժան-Մարի Լը Պենի և դստեր` Մարին Լը Պենի միջև, որն այժմ ղեկավարում է կուսակցությունը, հրապարակային վիճաբանություն էր տեղի ունեցել: Մարին Լը Պենը հայտարարել էր, որ հայրը «քաղաքական ինքնասպանություն» է իրականացնում և նրան քաղաքականությունից հեռանալու կոչ արել:

Նմանատիպ նյութեր