211652_close_icon
views-count842 դիտում article-date 13:46 14-04-2015

Տորոնտոյում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 12-ին Կանադայի Տորոնտո քաղաքում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արյուն հիշողության համար» (“Blood for Memory”) նախաձեռնությունը: Այն իրականացվում է Օնտարիոյի կանադահայ բժշկական ասոցիացիայի և Կանադայում ՀՀ դեսպանության կողմից` Կանադայի արյան ծառայության հետ համատեղ: Նախաձեռնության նպատակն է 2015թ. ընթացքում հավաքել 1.5 մլն պինտա արյուն` նշանավորելով Հայոց ցեղասպանության զոհերի թիվը: Նախաձեռնությանը սկիզբ դրվեց Տորոնտոյի հայկական կենտրոնում: Միջոցառումը բացեց և առաջինն արյուն հանձնեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Նախաձեռնությունը շարունակվելու է Կանադայի տարբեր քաղաքներում:

Նմանատիպ նյութեր