211652_close_icon
views-count1449 դիտում article-date 14:27 14-04-2015

Կաննի 68-րդ կինոփառատոնը կբացվի Կատրին Դենյովի դերակատարմամբ «Գլուխը բարձր պահած» ֆիլմով

ֆրանսիական կինոյի ամենաանզուգական դեմքերից մեկի՝ Կատրին Դենյովի դերակատարմամբ «Գլուխը բարձր պահած» ֆիլմով կբացվի Կաննի 68-րդ կինոփառատոնը: Ինչպես հայտնում է «lenta.ru»-ն, մայիսի 13-ին հեղինակավոր կինոստուգատեսը բացող ֆիլմի ռեժիսորն է Էմանուել Բերկոն, իսկ ֆիլմը պատմում է մանկահասակ հանցագործի մասին, որի կյանքում աստիճանաբար սկսում է մեծ դեր խաղալ նրա գործով զբաղվող դատավորը: Հենց այդ դատավորի դերն էլ խաղում է Դենյովը: Նշենք, որ Բերկոյի դեբյուտը կինոյում որպես ռեժիսոր կայացել է 2001 թվականին` Կաննի «Հատուկ հայացք» ծրագրում նրա նկարահանած «Կլեմանը» ֆիլմի ցուցադրմամբ:

Նմանատիպ նյութեր