211652_close_icon

Իրանը Եմենի հակամարտությունը կարգավորող պլան է առաջարկել

views-count1120 դիտում article-date 16:47 14-04-2015
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր Մադրիդում մամլո ասուլիսի ժամանակ Եմենի հակամարտության կարգավորման պլան է առաջարկել: Զարիֆը նախ և առաջ կարևորել է ռազմական գործողությունները դադարեցնելու, հրադադարի ռեժիմ սահմանելու և բնակիչներին հումանիտար օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ հարկավոր է հակամարտող եմենյան կողմերի միջև երկխոսություն կազմակերպել, իսկ Եմենի կառավարությանը առաջարկել է ստեղծել լայն կոալիցիա: Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանը դեմ է հանդես գալիս Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերի ռազմական միջամտությանը:

Նմանատիպ նյութեր