211652_close_icon
views-count1415 դիտում article-date 20:49 14-04-2015

«Բամբիռ»-ի ելույթը` Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում. լուսանկարներ

Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ մշակութային ցերեկույթ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Սամվել Նիկոյանը, Մարտուն Գրիգորյանը: Մասնաճյուղի ուսանողների ուժերով պատրաստված հուշ ցերեկույթը հետադարձ հայացք էր դեպի անցյալ, և արդարացի պահանջ ներկայի համար: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել հանրահայտ «Բամբիռ» խմբի երաժիշտները: Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են, դրանք նախատեսված են ամբողջ 2015 թվականի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր