211652_close_icon
views-count822 դիտում article-date 21:58 14-04-2015

Դեսպան Աղաջանյանի դասախոսությունը Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնում

Ապրիլի 14-ին Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության հրավերով Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղանջայանը «Հայաստան-Ինդոնեզիա. երկկողմ հարաբերությունների զարգացում» թեմայով դասախոսություն կարդաց ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնում՝ ԱԳՆ միջին օղակի պաշտոնյաների վերապատրաստման դասընթացի շրջանակներում: Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերություններին, դրանց հետագա զարգացմանն ու համագործակցության խթանմանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից` դեսպան Աղաջանյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Դեսպանը անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` ներկայացնելով դրանց էությունն ու բովանդակությունը: Դասախոսության ավարտին դեսպան Աղաջանյանը պատասխանեց ներկաների հարցերին:

Նմանատիպ նյութեր