211652_close_icon
views-count1428 դիտում article-date 17:00 15-04-2015

Ամերիկյան Կոնգրեսի կարծիքը չի ազդի Իրանի միջուկային հարցով համաձայնագրի վրա. Հասան Ռուհանի

Օրենքը, համաձայն որի ԱՄՆ Կոնգրեսը կարող է վետո դնել իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի վրա, բացառապես ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունն է, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: «Մենք գերտերությունների հետ ենք վարում բանակցությունները, այլ ոչ Կոնգրեսի»,-ասել է Իրանի նախագահը: Ացի այդ, Ռուհանին ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանի իշխանությունները համապարփակ համաձայնագիր չեն կնքի,մինչև չեղյալ չհայտարարվեն պատժամիջոցները: «Եթե չհանվեն պատժամիջոցները, համաձայնագիր չի լինի: Այս բանակցությունների և համաձայնագրի վերջնական ստորագրումը պետք է ներառի այդ ծանր պատժամիջոցների չեղարկման մասին կետ»,-մեջբերում է Ria Novosti-ն նրա խոսքը: Ռուհանին հավելել է, որ իր երկրի մեկուսացմանը պետք է վերջ դրվի միջազգային հանրության հետ կառուցողական փոխգործակցության, այլ ոչ առճակատումների օգնությամբ:

Նմանատիպ նյութեր