211652_close_icon
views-count1096 դիտում article-date 21:52 15-04-2015

Արազափ համայնքում հաջողությամբ ավարտվեց ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ ջանքերով Արմավիրի մարզի Արազափ գյուղում տեղի ունեցավ ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված ծրագրի ավարտական արարողությունը: Կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծմամբ մեծ աջակցություն է ցուցաբերվել արզափցիներին: Միջոցառման մասնակիցները շրջեցին պոմպակայանով, ծանոթացան ջրամատակարարման համակարգին, որից հետո հանդիպեցին ծրագրի շահառուների հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նմանատիպ նյութեր