211652_close_icon
views-count905 դիտում article-date 11:28 16-04-2015

Հիլարի Քլինթոնը կոչ է արել օրինականացնել միասեռականների ամուսնությունը

ՄԱՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրի Գերագույն դատարանին կոչ է արել օրինականացնել միասեռական ամուսնությունները, գրում է gazeta.ru-ն: Քլինթոնի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ա աջակցում է ամուսնությունների հավասարությունը և հույս ունի, որ Գերագույն դատարանը որոշում կկայացնի հօգուտ միասեռական զույգերի, ինչպես նաև կերաշխավորի նրանց սահմանադրական իրավունքները: Սպասվում է, որ դատարանը որոշումը կկայացնի այս տարվա հունիսին: Հիշեցնենք, որ Հ. Քլինթոնն իր թեկնածությունն է առաջադրելու 2016 թվականին Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին:

Նմանատիպ նյութեր