1091 դիտում
18:34 16-04-2015
Ապրիլի 24-ին 100 անգամ կղողանջեն Գեղարքունիքի մարզի եկեղեցիների զանգերը
Գեղարքունիքի մարզի համայնքներում և կրթամշակութային հաստատություններում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կազմակերպվում և կյանքի են կոչվում տարբեր բնույթի նախաձեռնություններ` անմոռուկների և վահանակների պատրաստում, գրական-երաժշտական ցերեկույթներ, շարադրությունների և մանկական ստեղծագործությունների մրցույթներ, ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներ, սպորտային և այլ բնույթի միջոցառումներ:
Առավել մեծամաշտաբ ծրագրերը ներառում են Գավառի Հացառատ թաղամասում, Դդմաշեն և Վաղաշեն համայնքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանների տեղադրումը, մարզի մի շարք համայնքներում ծառատունկերի կազմակերպումը, փողային նվագախմբի համերգը, և այլ բնույթի միջոցառումներ: Իսկ կրթամշակութային հաստատություներում կշարունակվեն Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված գրական–երաժշտական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:
Մարզպետի հանձնարարականով ապրիլի 24-ին մարզի տարածքում գործող եկեղեցիներում ժամը 19:15 րոպեին, որը խորհրդանշում է 1915 թվականը, 100 անգամ կհնչեն զանգերը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Նմանատիպ նյութեր
712 դիտում
11:28 24-07-2023
Հուլիսի 25-26-ին Թեհրանում կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ ի աջակցություն Արցախի
8071 դիտում
20:24 07-01-2017
Հալեպի եկեղեցիների զանգերը 5 տարվա լռությունից հետո ղողանջեցին Արամ Ա. վեհափառի այցի կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
607 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
715 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված