841 դիտում
16:00 16-04-2015
Վարչական իրավախախտման գործերը կքննվեն ուղղիչ հիմնարկներում
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու իրավասությունը վերապահել ուղղիչ հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, ինչպես նաև ձերբակալված անձանց պահելու վայրի վարչակազմին:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նախագծով առաջարկվել է վերանայել որոշ ապրանքատեսակների համար ԱԱՀ-ով հարկման համակարգը, ինչն աննպատակահարմար է համարել գործադիրը և հանգամանորեն հիմնավորել իր եզրակացությունը:
Պատգամավորի առաջարկն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է առաջնային ապրաքների հարցը ուշադրության կենտրոնում պահել, քանի որ դրա շնորհիվ կարող է նաև սոցիալական խնդիր լուծվել: Այս փուլում, սակայն, առաջարկված դրույթներն ընդունելի չեն:
Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
3231 դիտում
19:14 21-11-2014
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով Մարտի 1-ի տասը զոհերի գործերը կքննվեն առանձին վարույթներով
1887 դիտում
13:00 12-04-2018
Աշխատանքային վեճերով գործերը դատարանում կքննվեն ավելի սեղմ ժամկետում
1141 դիտում
19:10 23-09-2014
Ջոն Քերին Փհենյանին կոչ է արել փակել ուղղիչ գաղութները
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան