29158 դիտում
19:51 16-04-2015
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի դահլիճում հանդիսատեսը չէր կարողանում զսպել արցունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրլի 16-ին, Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի դահլիճում էին հավաքվել աշակերտների ծնողներ, համակիրներ:
Նշված դպրոցի 11-ի տնտեսագիտական 1-ին դասարանի աշակերտները՝ դասղեկ Անի Ավետիսյանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպել էին «1 դար անց» խորագրով ներկայացում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշակերտների և աշակերտուհիների ներկայացրած հանդեսն այնքան հուզիչ էր, որ հանդիսատեսը չէր կարողանում զսպել արցունքները: Իսկ վերջում ներկա գտնվողները միմյանց ասում էին, որ նման հանդեսներից հետո պետք է հիշենք ու պահանջենք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչև միջոցառման սկսվելը հանդիաստեսին դիմեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
10:48 05-05-2024
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցում կգործարկվի էլեկտրական շչակ
22190 դիտում
10:36 26-10-2016
Ավտովթար Երևանում. հայտնի գրող Սերո Խանզադյանի որդին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ