211652_close_icon
views-count935 դիտում article-date 11:31 17-04-2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում դպրոցներում կանցկացվի ֆոտոմրցույթ

Ցեղասպանության 100-ամյակի հիշատակության ծրագրերի շրջանակներում ՀՀ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարաններում ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվում է կազմակերպել ֆոտոմրցույթ՝ "Երաշտ և բողբոջ" խորագրով: Ըստ ծրագրի՝ մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել մրցույթի համար ստեղծված ինտերնետային կայքէջոււմ http://photo.qdk.am: Լավագույն աշխատանքների ընտրության համար ձևավորվելիք հանձնաժողովը կընտրի երկու աշխատանք՝ "Լավագույն կատարում" և "Լավագույն մտահղացում" անվանակարգերում, ևս 30 լավագույն աշխատանքներ կխրախուսվեն մրցանակներով: Մրցույթի ամփոփումը նախատեսվում է իրականացնել բոլոր մասնակիցների համատեղ երթով դեպի Ցեղասպանության հուշահամալիր, որի ճանապարհին հատուկ պատրաստված ցուցատախտակների կամ հենարանների վրա կներկայացվեն լավագույն լուսանկարները, ինչպես նաև կկազմակերպվի գեղարվեստական հայտագիր՝ աշակերտական երգչախմբերի ներգրավմամբ:

Նմանատիպ նյութեր