211652_close_icon
views-count1924 դիտում article-date 16:36 17-04-2015

Կրեմլում չեն բացառում Երևանում Օլանդի և Պուտինի հանդիպումը

Ria Novosti-ի փոխանցմամբ՝ Կրեմլում չեն բացառում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող են հանդիպել Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինի և Օլանդի ժամանումը Երևան համընկնում է, այդ իսկ պատճառով չի կարելի բացառել նրանց հանդիպումը:

Նմանատիպ նյութեր