211652_close_icon
views-count1290 դիտում article-date 20:08 17-04-2015

Ծիծեռնակաբերդում տրվեց Ադամ Բարրոյի` Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը

Այսօր Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում տրվեց ֆրանսահայ անվանի օպերային երգիչ Ադամ Բարրոյի` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը, որի շարունակությունը տեղի կունենա ապրիլի 25-ին` Փարիզում: Ծիծեռնակաբերդում Ադամ Բարրոյի կատարմամբ՝ Մանուկ Հարությունյանի նորաստեղծ «Մանջութ» լարային նվագարանի նվագակցությամբ՝ հնչել են Կաչչինի «Ավե Մարիա» և Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր