211652_close_icon
views-count1014 դիտում article-date 21:05 17-04-2015

«Հավերժի ճամփորդը» բեմադրությունը` Սարդարապատի հուշահամալիրում. լուսանկարներ

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի թանգարանում Արաքսի միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հավերժի ճամփորդը» խորագիրը կրող միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արաքս համայնքի ղեվարը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որն ուղեկցվեց բեմադրությամբ, երգով ու ասմունքով, կրթօջախի սաները հանդես եկան Հայոց մեծ եղեռնի համընդհանուր ճանաչման, դատապարտման ու արդարության վերականգնման պահանջատիրության կոչով: Ողջունելով Հայստանում և աշխարհի տարբեր ծայրերում այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացումը` Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը մեծապես կարևորեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի մատուցումը, որը, ըստ նրա, ամբողջ աշխարհին լսելի դարձրեց մի իրողություն, որը պետք է դատապարտել, այլ ոչ թե մոռացության տալ: Հավելենք, որ այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունենում Արմավիրի մարզի բոլոր կրթօջախներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր