211652_close_icon
views-count1312 դիտում article-date 10:05 18-04-2015

Օբաման իր վերջին նախագահական շրջանում է գտնվում. չի բացառվում, որ օգտագործի «Ցեղասպանություն» եզրույթը. 168 Ժամ

««Ցեղասպանություն» բառի օգտագործումն Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի: Ի վերջո, նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում և ընդամենը բառի գործածում է նշանակում: Ժամանակին իր հայ սփիչրայթերի հորդորով և հեղինակությամբ Ռեյգանն է այդ բառն օգտագործել: Եվ հետո՜: Հետո՝ ոչինչ էլ չի եղել: Նախագահ Օբաման իր վերջին նախագահական շրջանում է գտնվում, և չի բացառվում, որ օգտագործի, թեև դա քիչ հավանական է: Բայց դարձյալ, ենթադրենք՝ օգտագործեց «ցեղասպանություն» բառը: Նախագահական խոսքերն այս երկրում օրենսդրական ուժ չունեն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանը՝ անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների պայմաններում Հայոց ցեղասպանության հարցում ամերիկյան դիրքորոշման փոփոխության հնարավորությանը: Նրա համոզմամբ՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ նման են իսրայելաթուր-քական հարաբերություններին, որոնք սովորաբար, ի վերջո, հարթվում են»,–գրում է թերթը:

Նմանատիպ նյութեր