10221 դիտում
22:34 19-04-2015
Պատարագից դուրս եկող ժողովուրդը հերթ էր կանգնել՝ աշխատանքներին մասնակցելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եկեղեցին կենդանի և կենդանարար ջրի աղբյուր է, որով բժշկվում և զորանում է մարդը: Այս պատկերացումով է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր առաքելությունն իրականացնում, այս գիտակցումով է հայ հավատացյալը մերձենում եկեղեցուն և Տիրոջ Հաղորդության խորհրդին և այս հավատով է, որ հայ հավատավոր մարդը դարերի հոլովույթում ապրել և սրբվել է կենդանարար հոգևոր ջրի աղբյուրով` իր եկեղեցով և իր մասնակցությունն ունեցել հոգևոր իր տան անսասանության և շենության գործում:
Այս օրերին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու համայնքի անդամները նախանձախնդիր կերպով մասնակցում են եկեղեցու բարեկարկգման աշխատանքներին: Եկեղեցու խաչքավոր Պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Մայր Եկեղեցու բակում տեղադրվեց խաչքար-կաթնաղբյուր, որը խորհրդանշում է եկեղեցու կենսատու ջրի աղբյուր լինելու հանգամանքը:
Միաժամանակ Երևանաբնակ Հովհաննես Նազարեթյանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում տնկվեցին տասնյակից ավելի եղևնիներ, որպես եկեղեցու կենսատու իրողությունը փոստող հանգամանք:
Ուրախալի է, երբ տեսնում ես, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ամբողջ հարակից տարածքով բարեկարգման աշխատանքներ են ընթանում և առավել ուրախալի է, երբ այն իրականացվում է համայնքի անդամների միջոցով:
Այսօր բացառաիկ մի իրողության ականատես եղանք: Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցուց դուրս եկող հավատացյալները, խորհրդաբանորեն ասված, հերթ էին կանգնել աշխատանքներին մասնակցելու համար:
Թող զորանա մեր Սուր Եկեղեցին և զորացնի ամենքիս: Ամեն
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
4423 դիտում
18:39 04-06-2017
Շվեդիայի արքայազնն իր երեխաներին մետրո նստել և հերթ կանգնել է կսովորեցնի
2600 դիտում
10:15 25-04-2014
Հավաքված ժողովուրդը, տեսնելով եկեղեցուց դուրս եկող Տիգրան Սարգսյանին, սկսել է ծափահարել․ Իրատես de facto
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված