211652_close_icon
views-count2111 դիտում article-date 20:43 20-04-2015

Թոմ Հենքսի կնոջ մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Դերասան Թոմ Հենքսի կինը՝ հոլիվուդյան դերասանուհի Ռիտա Ուիլսոնը քաղցկեղով է հիվանդ: Նրան արդեն մի քանի անգամ վիրահատել են: «Ես ստիպված դադարեցրել եմ մասնակցությունս Fish in the Dark-ի նկարահանումներին, որպեսզի շարունակեմ պայքարել հիվանդության դեմ: Ինձ մոտ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվեց, եւ վիրահատվեցի: Բարեբախտաբար, չարորակ ուռուցքը վաղ շրջանում է հայտնաբերվել եւ պետք է շարունակեմ բուժվել»,-ասել է դերասանուհին: 58-ամյա դերասանուհին պատմել է հիվանդության մասին, որպեսզի կանանց կոչ անի կրկնակի հետազոտվել: Առաջին հետազոտության ժամանակ նրա մոտ ամեն ինչ կարգին է եղել, սակայն երկրորդ հետազոտությունը ցույց է տվել, որ Ռիտայի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է զարգանում: Ռիտան, որ երկու երեխա ունի Թոմ Հենքսից, նաեւ նշել է, որ ամուսնու եւ ընտանիքի սիրո ու հոգատարության պակաս չի զգում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր