211652_close_icon
views-count859 դիտում article-date 12:55 20-04-2015

ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 2.2 մլն. դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13-18.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.85 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 643.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 535.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հորի ապօրինի հորատման դեպք, ինչի համար իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի թափոններով աղտոտման դեպքի համար իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ընդերքի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 320.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում: Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում նույն խախտման համար կայացվել է 100.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երոկւ որոշում և հաշվարկվել է 105.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և Ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում, իսկ առգրավված 34.4 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Երևանի տարածքային ստորաբաժանման իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված 62 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Արարատի տարածքային ստորաբաժանման իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.2մլն. դրամ:

Նմանատիպ նյութեր