819 դիտում
10:26 21-04-2015
Եթե նույնիսկ մարդիկ սոված լինեն, տնտեսությունն էլ վերջնականապես կանգնի, ԱՎԾ-ն պետք է տնտեսական աճ ցույց տա. ՀԺ
«Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել 12.5 տոկոս: Սա, իհարկե, տնտեսական աճը չէ, բայց այս ցուցանիշը ինչ-որ չափով փոխարինում է դրան: Ուշագրավն այն է, որ «2,5-3 տոկոսի տնտեսական աճ»-ը ԱՎԾ-ն արձանագրել է այն դեպքում, երբ մանրածախ առևտուրը նվազել է ավելի քան 6 տոկոսով, էլէներգիայի արտադրությունը նվազել է ավելի քան 12 տոկոսով, արտահանումը Հայաստանից նվազել է 23 տոկոսով... Այսինքն մարդիկ ավելի քիչ փող ունեն առևտուր անելու համար, ավելի քիչ էլէներգիա են սպառում, իսկ տնտեսությունը ավելի քիչ է արտահանում, և այդ պայմաններում Հայաստանում արձանագրվել է տնտեսական աճ: Արժույթի միջազգային հիմնադրամը ընդամենը անցած շաբաթ կանխատեսեց, որ այս տարի Հայաստանի տնտեսությունում կլինի 1 տոկոս անկում: Եվ ՀՀ կառավարությունը որոշել է հերքել այս կանխատեսումը, ու ցուցանիշներից պարզ է դառնում, որ հերքելու ամբողջ բեռը դրված է Ազգային վիճակագրական ծառայության վրա: Ինչ էլ պատահի, ԱՎԾ-ն տարվա կտրվածքով պետք է տնտեսական աճ ցույց տա: Եթե նույնիսկ մարդիկ սոված լինեն, տնտեսությունն էլ վերջնականապես կանգնի, պետք է տնտեսական աճ արձանագրվի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
20048 դիտում
21:01 09-08-2021
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է, որն ասում է՝ սոված զինվոր է եղել. սեղանը սոված մնալու չէր. Հրանտ Ավետիսյան
1366 դիտում
08:41 21-05-2014
ԱՎԾ հրապարակած ցուցանիշների համաձայն, մեկ ամսվա ընթացքում տնտեսությունն աճել է 0.3-ով․ Ժողովուրդ
Այս բաժնից
2224 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1651 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1459 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»