211652_close_icon
views-count2551 դիտում article-date 14:55 21-04-2015

26-ամյա Էդգարը դանակահարել է Կարինեի ընկերոջը՝ իրեն չբարեւելու համար

26-ամյա Էդգար Զեյնալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ միմյանց չհարգելու և չբարևելու պատճառով վիճաբանել է Կարինե Եգորյանի ընկերոջ` Գևորգ Սարգսյանի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակով դիտավորությամբ հարվածել է նրա կրծքավանդակի շրջանին` պատճառելով վերջինիս կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր