211652_close_icon
views-count2325 դիտում article-date 15:04 21-04-2015

Սերբիայի նախագահին Վատիկան տեղափոխող օդանավի օդաչուն պատահաբար անջատել է օդանավի շարժիչներից մեկը

Falcon 50 օդանավը, որով Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը Վատիկան էր թռչում, ստիպված է եղել վերադառնալ Բեկգրադի օդանավակայան: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, օդաչուն սուրճը թափել է սարքավորումների վրա և փորձելով այն անձեռոցիկով մաքրել՝ նա պատահաբար անջատել է օդանավի շարժիչներից մեկը, և օդանավը սկսել է կորցնել բարձրությունը: Անձնակազմի խոսքով՝ օդանավի աշխատանքն անմիջապես վերականգնվել է, սակայն որոշում է կայացվել վերադառնալ Բելգրադ: Օդաչուն ժամանակավորապես ազատվել է աշխատանքից:

Նմանատիպ նյութեր