211652_close_icon
views-count1836 դիտում article-date 19:08 21-04-2015

Սա՛ է Եվրոպայի Խորհրդի կեղծ ժողովրդավարական դեմքը. Նաիրա Զոհրաբյանը մեղադրել է ԵԽ-ին

Այսօր ԵԽԽՎ-ում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Հելսինկյան կոմիտեի եւ ՄարդուԻրավունքների Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպվել էր լսումներ՝«Ադրբեջանի քաղաքական բանտարկյալները» թեմայով։ ԵԽԽՎ-ում կազմակերպված նման լրջագույնլսումներին ԵԽ անդամ որեւէ երկրի պատգամավոր, այդ թվում նաեւ՝ ադրբեջանական պատվիրակության որեւէ պատգամավոր ներկա չէր։ Լսումներին հրավիրված էր ադրբեջանցի քաղբանտարկյալներ Լեյլա եւ Արիֆ Յունուսուֆների դուստրը, ով պատմեց իր ծնողների հանդեպԱդրբեջանում իրականացվող բռնությունների մասին։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են նաեւ Ադրբեջանում բազմաթիվ այլ քաղբանտարկյալների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Մարդու իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի նախագահ ՍուայրԲելհասենը առաջարկել է ԵԽԽՎ-ում անել հնարավորը՝ ադրբեջանական պատվիրակության իրավասությունները դադարացնելու համար։ «Խավիարային դիվանագիտություն» հայտնիվերլուծության հեղինակներից մեկը եւս առաջարկել է ԵԽԽՎ-ում հավաքել անհրաժեշտ քանակությամբստորագրություն՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնելու եւ քննարկելու համար։ Ադրբեջանի քաղբանտարկյալների թեմայով քննարկման ժամանակ խոսել է նաեւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ասել է՝ «Հարգելի գործընկերներ,այսօր այստեղ քննարկվում է լրջագույն մի հարց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը։Եւ նման կարեւորագույն հարցի քննարկմանը ներկա չեն ոչ միայն ադրբեջանական պատվիրակության անդամները, այլեւ այս հարցը, պարզվեց, չի հետաքրքրում նաեւ եվրոպական որեւէ երկրի ազգայինպատվիրակության գեթ մեկ պատգամավորի։ Մինչդեռ, եվրոպացիներից որեւէ մեկը ոչ մի հարմարառիթ բաց չի թողնում խոսելու մարդու իրավունքներից եւ ժողովրդավարությունից։ Ի՞նչ է սանշանակում։ Սա նշանակում է մեկ բան՝ սա՛ է Եվրոպայի Խորհրդի իրական ժողովրդավարական դեմքը՝կեղծ ժողովրդավարական դեմքը։ Ես այլեւս ավելացնելու ոչինչ չունեմ»։ Իսկ արդեն լիագումար նիստիժամանակ, Նաիրա Զոհրաբյանը նույն հարցն ուղղել է նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար ԹյորբորնՅագլանդին՝ ասելով, որ այսօր գրեթե դատարկ դահլիճում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցի քննարկումը խոսում է ԵԽ-ի, որպես երեսպաշտ կառույցի իրական դեմքի մասին։ Ի պատասխան հայպատգամավորի, ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է՝ «Այն, ինչ տեղի է ունեցել այսօր՝ ես չեմ կարող մեկնաբանել։ Սակայն, դուք գիտեք, որ մենք ստեղծել ենք հատուկ հանձնաժողով՝ այդ հարցը քննարկելու համար։ Եւ Վենետիկի հանձնաժողովի հետ եւս աշխատում ենք՝ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք ունենք գործողությունների ծրագիր Ադրբեջանի հետ կապված, չնայած, մենք եւս այսօրվա քննարկմանը ներկա չենք եղել»։

Նմանատիպ նյութեր