211652_close_icon
views-count822 դիտում article-date 11:34 22-04-2015

Դեսպան Ղազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովենիայի նախագահին

Ապրիլի 16-ին Սլովենիայում ՀՀ նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերը հանձնեց Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորին: Սլովենիայի նախագահական պալատի մոտ տեղի ունեցած դեսպանի դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդեց հավատարմագրերի հանձնումը և Սլովենիայի նախագահի հետ դեսպան Ղազարյանի առանձնազրույցը: Նախագահ Պահորը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Շնորհավորելով դեսպանին` Սլովենիայի նախագահը հույս հայտնեց, որ նա իր ջանքերը կներդնի հայ-սլովենական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Իր հերթին դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ հայ-սլովենական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և հավաստիացրեց, որ ջանք չի խնայի դրանց ընդլայնման ուղղությամբ: Դեսպանը Սլովենիայի նախագահին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը: Դեսպան Ղազարյանը նախագահ Պահորին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներդրած ջանքերի մասին: Քննարկվեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր