211652_close_icon
views-count1970 դիտում article-date 23:20 22-04-2015

Ջոնի Դեպը վիրահատվելուց հետո վերադարձել է «Կարիբյան ծովի ծովահենները - 5» ֆիլմի նկարահանումներին

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը վերադարձել է «Կարիբյան ծովի ծովահենները - 5. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին իր Twitter-ի միկրոբլոգում նշել է ֆիլմի պրոդյուսեր Ջերրի Բրուկհայմերը: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Դեպի բացակայությամբ նկարահանվել են բոլոր այն դրվագները, որոնցում ինքը չէր մասնակցում: «Կարիբյան ծովի ծովահենները – 5» ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին Ավստրալիայում փետրվարի 17-ին: Մարտի 10-ին հայտնի էր դարձել, որ ֆիլմի գլխավոր աստղ Ջոնի Դեպը վնասել է ձեռքը՝ մոտոցիկլիստ Միք Դուանի տանը երեկույթի ժամանակ: Ըստ ականատեսների, նա վնասվածքը ստացել է կատաղության պահին՝ ձեռքը պատին խփելիս: Դերասանը ստիպված է եղել վերադառնալ ԱՄՆ, որտեղ նրան վիրահատել են: Նշենք, որ ֆիլմը պետք է վարձույթում հայտնվի 2017-ի հուլիսի 7-ին:

Նմանատիպ նյութեր