211652_close_icon
views-count1072 դիտում article-date 15:06 22-04-2015

Նյու Յորքում 22 մլն դոլարով 100 կարատանոց ադամանդ է վաճառվել

Նյու Յորքում Sotheby's աճուրդում 3 րոպեում 22 մլն դոլարով վաճառվել է 100 կարատանոց ադամանդ, որը De Beers ընկերությունը արդյունահանել էր Հարավային Աֆրիկայում: Լոտի մեկնարկային արժեքը 19 մլն դոլար է եղել: Աճուրդի տան աշխատակիցը նշել է, որ թանկարժեք քարն այնքան թափանցիկ է, որ այն կարելի է համեմատել միայն ջրի հետ: Ադամանդի գնորդը նախընտրել է անհայտ մնալ:

Նմանատիպ նյութեր