211652_close_icon
views-count1109 դիտում article-date 21:20 22-04-2015

Նյու Յորքում տրանսպորտի վարչությանը հրամայվել է ավտոբուսների վրա մուսուլմանների կողմից հրեաների սպանությունները դատապարտող պաստառներ փակցնել

Նյու Յորքում դաշնային դատարանը քաղաքային տրանսպորտի վարչությանը հրամայել է ավտոբուսների վրա մուսուլմանների կողմից հրեաների սպանությունները դատապարտող պաստառներ փակցնել: Ինչպես տեղեկացնում է «rosbalt.ru»-ն, դատավորը համարել է, որ այդ արշավը համապատասխանում է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությանը, որով երաշխավորվում է խոսքի ազատությունը: Պաստառների վրա պատկերված է գլխաշորով պաղեստինցի, նրա կողքին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի ռազմատենչ արտահայտությունը: Այդ գովազդային արշավը ֆինանսավորել է «Ամերիկյան ազատությունների պաշտպանության նախաձեռնող խումբը», որին համարում են հակամուսուլմանական: Այդպիսի պաստառներ արդեն տարածվել են ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում:

Նմանատիպ նյութեր