211652_close_icon
views-count2715 դիտում article-date 10:54 23-04-2015

«Գազպրոմ Արմենիա»-ի գործադիր տնօրենը Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ նոր շքեղ առանձնատուն է կառուցում Ալեքսեյ Միլլերի համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանը Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ նոր շքեղ առանձնատուն է կառուցում: Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդան Հարությունյանն այս առանձնատունը կառուցում է «Գազպրոմ Արմենիայի» սեփականատեր ռուսական «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի համար: Ինչ արժողության առանձնատուն է կառուցվում, և իսկապես այն կառուցվու՞մ է Ալեքսեյ Միլլերի համար: «Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից: Բայց վերջինս, ինչպես և սպասվում էր, հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր