16047 դիտում
15:34 23-04-2015
Աշխարհահռչակ Ռոնդա Ռոուզին բաց մարզում անցկացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 23-ին, ամերիկացի հայտնի մարզուհի, բռնցքամարտիկ, ձյուդոիստ, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, խառը մենամարտերի (MMA), UFC-ի չեմպիոն Ռոնդա Ռոուզին Երևանի «Դինամո» մարզադահլիճում մարզում անցկացրեց բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի հետ:
Ինչպես մարզադահլիճից հայտնում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, մարզմանը ներկա էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
Աշխարհահռչակ մարզուհին ռինգում մի քանի րոպեանոց մարզում անցկացրեց իր հայազգի մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի հետ, իսկ այդ ընթացքում բռնցքամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի թիմերը նախավարժանք էին կատարում՝ նախապատրաստվելով Ռ. Ռոուզիի հետ մենամարտին:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում նա ասաց, որ անչափ ուրախ է, որ Հայաստանում է և իր փորձը կփոխանցի մեր բռնցքամարտիկներին, ինչպես նաև հավելեց, որ փորձելու է իր այցով հնարավորինս աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/22/50556/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստան էր ժամանել «Ֆորսաժ 7», «Անզսպելիները 3» ֆիլմերի հերոսուհի, ամերիկացի հայտնի մարզուհի, բռնցքամարտիկ, ձյուդոիստ, Պեկինի օլիմպիական խաղերի բրոզնե մեդալակիր, անպարտելի Ռոնդա Ռոուզին:
Նրան դիմավորելու էին եկել մեծ թվով երկրպագուներ, մարզասերներ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
Նմանատիպ նյութեր
5189 դիտում
12:28 25-04-2017
Խառը մենամարտերի վարպետ Ռոնդա Ռոուզին մասնակցել է ԱՄՆ-ում անցկացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երթին
Այս բաժնից
2002 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)