211652_close_icon
views-count11076 դիտում article-date 10:00 24-04-2015

Nissan March-ի վարորդի կողմից փողոցը չթույլատրելի հատվածով անցնող և վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 23-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 57-ամյա Սամվել Սիմոնյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել ապրիլի 22-ին, Երևանի Շինարարների փողոցի թիվ 12 շենքի դիմացից, որտեղ նրան վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ, 28-ամյա Վարդգես Խաչատրյանը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/23/50569/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 22-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 12 շենքի դիմաց Երևանի բնակիչ, 28-ամյա Վարդգես Խաչատրյանը իր վարած Nissan March մակնիշի 34 PF 174 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 57-ամյա Սամվել Սիմոնյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր, որպեսզի վրաերթի ենթարկվածն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր