Իրանը հրավիրվելու է Ժնևում կայանալիք Սիրիայի հարցով խորհրդակցություններին. ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քաչոտւղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրան հայտարարել է, որ Իրանը չի կարող անմասն մնալ Սիրիայի հարցով Ժնևում կայանալիք խորհրդակցություններին, հաղորդում է Tass-ը:
«Իրանը ՄԱԿ-ի անդամ պետություն է, տարածաշրջանում՝ առանցքային խաղացող: Նա ունի Սիրիայի ճգնաժաի հարցում իր ազդեցությունը: ՄԱԿ-ը, ինչպես նաև ես՝ որպես հատուկ ներկայացուցիչ, ունեմ լիիրավ իրավունք՝ Իրանի ներկայայցուցիչներին այդ խորհրդակցություններին հրավիրելու»,-ադել է նա:
Դե Միստուրան հաստատել է, որ խորհրդակցությունները տեղի կունենան մայիսի սկզբին: հանդիպումներ են լինելու առանձին՝ բանակցային գործընթացի մասնակից բոլոր պետությունների ներկայացուցիչների հետ:
Նա նաև խոստովանել է, որ Հալեպում տազմական գործողությունների սառեցման իր պլանը չիհաջողվել իրագործել՝ նշելով, որ դա չիհաջողվի առանց քաղաքական հեռանկարների: