1306 դիտում
19:53 25-04-2015
The Wall Street Journal. Բունդեստագում Գերմանիան մոտ է հայերի հետ տեղի ունեցածը Ցեղասպանություն կոչելուն
Գերմանիան քայլեր է ձեռնարկում 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ՝ անտեսելով այն մտավախությունը, որ այդ որոշումը կարող է խափանել Թուրքիայի հետ հարաբերությունները և լավածություն առաջացնել երկրի ներսում, գրում է The Wall Street Journal–ը:
Ապրիլի 24-ին տեղի ունեցած քննարկմանը գերմանական խորհդարանը նախաձեռնել է հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու բանաձևի ընդունումը: Թեև բանաձևի վերաբերյալ քվեարկությունը ամառվանից շուտ տեղի չի ունենա, փաստաթուղթն աջակցող օրենսդիրների մեծ մասը չի կասկածում վերջնական արդյունքն:
Կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունն ի սկզբանե դեմ էր այդ քայլին, սակայն մտափոխ է եղել այն բանից հետո, երբ իր կուսակցության օրենսդիրների մեծ մասը աջակցել էր նախաձեռնությանը: Բեռլինն անհանգստացած էր Գերմանիայի 3 միլիոնանոց թուրքական համայնքի հնարավոր լարվածությամբ: «Հայերի ճակատագիրը զանգվածային հաշվեհարդարի, էթնիկ զտումների, տեղահանությունների և նույնիսկ ցեղասպանության պատմական վառ օրինակ է, որով մեկնարկել է 20-րդ դարը», – ասված է Գերմանիայի պալատի ստորին խորհրդարանի քննարկված բանաձևում:
Ապրիլի 23-ին իր հայտարարության մեջ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը 1915-ի իրադարձություններն անվանել էր «ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ»:
«Թուրք ժողովուրդը չի մոռանա Գերմանիայի նախագահ Գաուկի դիտողությունները և երբեք չի ների դա»,- հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը:
Թուրքիայի ամենախոշոր առևտրային գորընկերոջ՝ Գերմանիայի համար հայերի զանգվածային կոտորածը շատ նուրբ հարց է: Պատմաբանների համաձայն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիան դաշնակցում էր Օսմանյան կայսրությանը և չէր միջամտում նրա ավերիչ գործողություններին, չնայած, որ բավականաչափ տեղեկացված էր տեղի ունեցող իրադարձություններից:
Ապրիլի 23-ին նախագահ Գաուկը նաև հայտարարել է, որ Գերմանիան պետք է հաշտվի «Հայոց ցեղասպանության գործում իր ունեցած պատասխանատվությամբ»:
Նմանատիպ նյութեր
2620 դիտում
15:15 17-04-2015
Օբաման կրկին խույս կտա «ցեղասպանություն» եզրույթից. The Wall Street Journal
1113 դիտում
21:52 22-04-2015
The Wall Street Journal-ը պատմում է Ցեղասպանությունից փրկված հայերի պատմությունները
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան