211652_close_icon
views-count1151 դիտում article-date 20:24 27-04-2015

Լույս է տեսել «Տրապիզոնի հայերը մեծ ոճրի ճանապարհին» գիրքը

Ապրիլի 28-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նիստ: Բացման խոսքով հանդես կգա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Էդիկ Կյուրեղյանը։ Նիստում կկայանա Վարդգես Մավյանի՝ օրերս լույս տեսած «Տրապիզոնի հայերը մեծ ոճրի ճանապարհին» գրքի շնորհանդեսը։ Գրքում արտացոլված են 1895-1915 թվականներին տրապիզոնցի հայերի կրած արհավիրքներն ու կոտորածները։ Փաստավավերագրական-գեղարվեստական այս հուշապատումն ականատեսի աչքերով ներկայացնում է կանխամտածված ու ծրագրված քաղաքականության սարսափները:

Նմանատիպ նյութեր