211652_close_icon
views-count1015 դիտում article-date 14:23 28-04-2015

Այսուհետ Ճապոնիան կարող է օգնության հասնել ամերիկյան զորքերին, որոնց սպառնում է երրորդ կողմը

ԱՄՆ-ը և Ճապոնիան պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության նոր սկզբունքներ են մշակել, որոնք ենթադրում են Ճապոնիայի ուժերի դերակատարման առաջխաղացում պաշտպանության ապահովման գործում: Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, Տոկիոյի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Կարտերը և իրենց ճապոնացի գործընկերները: Համագործակցության նոր սկզբունքների համաձայն` այսուհետ Ճապոնիան կարող է օգնության հասնել ամերիկյան զորքերին, որոնց սպառնում է երրորդ կողմը: Նախկինում ճապոնացիները ամերիկյան դաշնակիցներին կարող էին օգնել միայն Ճապոնիայի տարածքում:

Նմանատիպ նյութեր