211652_close_icon
views-count1510 դիտում article-date 15:30 28-04-2015

Նեպալը վերականգնելու համար ավելի քան 10 մլրդ դոլար է պետք. Նեպալի ֆինանսների նախարար

Նեպալում ապրիլի 25-ի առավոտյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ է գնացել 4,500-ից ավելի մարդ: Այս մասին նորհաղորդագրություն է տարածել Նեպալի ոստիկանությունը: Այսօր տեղի ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ հաշվվում է 4555 մահացած և 8299 վիրավոր քաղաքացի: Նեպալի ֆինանսների նախարար Ռամ Մահաթը Bloomberg պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ երկիրը վերականգնելու համար պահանջվելու է 10 մլնրդ դոլարից ավելի գումար կամ Նեպալի ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) 50%-ը: ՄԱԿ-ի տվյալներով՝ Նեպալի երկրաշարժից տուժել է ուրջ 8 մլն մարդ, որոնցից 1,4 մլն-ին անհապաղ օգնություն է անհրաժեշտ:

Նմանատիպ նյութեր