211652_close_icon
views-count805 դիտում article-date 11:37 29-04-2015

Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանին

Ապրիլի 28-ին Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին: Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Միկաել Ժանին՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես գալու համար` ընդգծելով, որ այն կարևոր համերաշխության դրսևորում էր աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի հետ: Միկաել ժանը, ընդգծելով, որ ինքը կիսում է ավելի քան մեկ և կես միլիոն մարդու կյանք խլած այս ողբեգության զոհերի հետնորդների վիշտը, նշեց, որ հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագայի կառուցման համար։ Զրույցի ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր։ Գլխավոր քարտուղարը արժևորեց Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ամենաակտիվ անդամներից մեկի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին։ Այս համատեքստում Միկաել Ժանը կարևորեց այս տարվա աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովը: Մտքեր փոխանակվեցին նախարարական հանդիպման նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք օրակարգային հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը:

Նմանատիպ նյութեր