211652_close_icon
views-count982 դիտում article-date 15:00 01-05-2015

Իրանի դեմ ճնշումը մեծացնելը կսահմանափակի նրա միջուկային ծրագրի հասանելիությունը. ԱՄՆ փոխնախագահ

Եթե խստացվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, ապա դա այն կխոչընդոտի բանակցությունները և կսահմանափակի իրանական միջուկային ծրագրի հասանելիությունը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ Վաշինգտոնի մերձարևելյան համալսարանում իր ելույթի ժամանակ: Նա ընդգծել է, որ հենց մի քանի պետությունների կողմից միանգամից պատժամիջոցներ սահմանելն է ստիպել իրանցիներին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Բայդենի խոսքով՝ ռազմական գործողությունները Իրանի դեմ խնդրի լուծում չեն, քանի որ, ինչպես նա է ասել, հնարավոր չէ պայքարել մի բանի դեմ, ինչի գոյության մասին հաստատ չգիտեն:

Նմանատիպ նյութեր