211652_close_icon
views-count978 դիտում article-date 16:12 01-05-2015

ԱՄՆ-ն գրեթե 40 մլրդ դոլարով ավելացնում է ռազմական բյուջեն

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներն ընդունել են նախագիծը, որով զգալիորեն կրճատվելու է երկրի սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը և գրեթե 40 մլրդ դոլարով ավելացվելու է 2016 թ-ի ռազմական բյուջեն: Բյուջեի նախագիծը առաջին անգամ վերջին 6 տարիների ընթացում համաձայնեցվել է Սենատի հետ: Սպասվում է, որ Սենատը հաջորդ շաբաթ կքննարկի ծախսերը կրճատելու վերաբերյալ կոնկրետ քայլեր: Օաբաման ավելի վաղ խոստացել էր, որ վետո է դնելու նախագծի վրա, սակայն աշնանը հանրապետականներն ու դեմոկրատները ստիպված կլինեն փոխզիջման գնալ, այլապես հերթական անգամ կառավարությանը կսպառնա ֆինանսավորման ժամանակավոր դադարեցում:

Նմանատիպ նյութեր