211652_close_icon
views-count1301 դիտում article-date 17:47 01-05-2015

Հիվանդանոցում, որտեղ ծննդաբերելու է Քեյթ Միդլթոնը, կոկաին է հայտնաբերվել

Radar պարբերականը գրում է, որ Լոնդոնում գտնվող St. Mary's հիվանդանոցի պետքարանում կոկաինի հետքեր են հայտնաբերվել: Վերջերս տեղեկություններ տարածվեցին, թե Քեյթ Միդլթոնը ցանկանում է տանը ծննդաբերել, սակայն Եղիսաբեթ II-ի պնդմամբ՝ որոշվել էր, որ նրա երկրորդ երեխան լույս աշխարհ կգա հիշյալ հիվանդանոցում: «Այժմ մանրակրկիտ հետազոտություն է կատարվում, գործին ներգրավվել է ոստիկանությունը: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք մեր այցելուների անվտանգությունը: Երբ գտնենք նրան, ով կոկաին է օգտագործել, կձեռնարկենք համապատասխան միջոցները»,-հայտարարել է հիվանդանոցի ներկայացուցիչը: Ամենայն հանավանակությամբ, դեպքից հետո թագուհու որոշումը չեղյալ կհայտարարվի:

Նմանատիպ նյութեր