211652_close_icon
views-count1536 դիտում article-date 10:37 02-05-2015

Նեպալում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Նեպալը կրկին ցնցել է երկրաշարժը, հաղորդում է Tass գործակալությունը: Ամերիկյան երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 05:35-ին: Ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 93 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում՝ 10 կմ խորության վրա: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ապրիլի 25-ի առավոտյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և մի քանի հետցնցումների հետևանքով զոհերի թիվը հաշվվում է 6621, տուժածների թիվն անցնում է 14 հազարը:

Նմանատիպ նյութեր