Գիտնականներն աստղերի «գերեզման» են հայտնաբերել
ԱՄՆ-ի աստղագետները հայտնաբերել են «մահացած» աստղերի հսկայական կուտակում, որը գտնվում է մեր գալակտիկայի կենտրոնում:
Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանի մասնագետները «մեռած» լուսատուների «գերեզմանը» հայտնաբերել են այն ժամանակ, երբ ուսումնասիրել են դրա հարեւանությամբ գտնվող վառ լուսավորմամբ տիեզերական օբյեկտը:
«Մահացած» աստղերի թիվը, ըստ աստղագետների, մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար է: