211652_close_icon
views-count963 դիտում article-date 12:29 02-05-2015

Նեպալի իշխանությունները փլատակների տակ կենդանի մարդ գտնելու հույս այլևս չունեն

Նեպալի իշխանություններն այլևս հույս չունեն, որ փլատակների տակ կարող են կենդանի մարդու գտնել: Այս մասին հայտնել է Նեպալի ՆԳՆ-ի ներկայացուցիչը: Ներկա պահին ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հաշվվում է 6600, իսկ վիրավորների թիվը՝ 14,000-ից ավելի մարդ: Դեռևս անհայտ է մնում հեռու շրջաններում երկրաշարժից անհետ կորածների ճակատագիրը: Նեպալի իշխանությունները հայտարարել են, որ զոհերի թիվը կարող է անցնել 10,000-ը: Ապրիլի 25-ի առավոտյան տեղի ունեցած 7,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժը Նեպալում վերջին 70 տարիների ընթացքում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժն էր:

Նմանատիպ նյութեր