211652_close_icon
views-count1014 դիտում article-date 13:02 04-05-2015

Բողոքի զանգվածային ցույցը` Թել Ավիվում

Թել Ավիվում եթովպական ծագմամբ իսրայելցիների բողոքի զանգվածային ցույցը վերածվել է ոստիկանների հետ բախումների: Փողոց է դուրս եկել մոտ 2 հազար մարդ: Ցույցի պատճառ է դարձել եթովպացի զինվորի նկատմամբ ոստիկանների ուժի կիրառումը: Ցուցարարները վանկարկել են «չկան սպիտակներ, չկան սևեր, կան ուղղակի մարդիկ»: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր եթովպական համայնքի ղեկավարների հետ պետք է քննարկի իրավիճակը և հանդիպի ծեծի ենթարկված զինվորի հետ: Նշենք, որ 8մլն բնակչությամբ Իսրայելում ապրում է շուրջ 136 հազար եթովպացի:

Նմանատիպ նյութեր