211652_close_icon
views-count783 դիտում article-date 15:00 04-05-2015

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ

Մայիսի 4-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ, ովքեր եկել էին իրենց շնորհակալությունը հայտնելու Նաիրա Զոհրաբյանին՝ Հակոբի գերության ողջ ընթացքում որպես ԵԽԽՎ պատգամավոր՝ միջազգային տարբեր կառույցներում հարցը մշտապես բարձրացնելու եւ Հակոբի վերադարձը կա՛մ երրորդ երկիր, կա՛մ Հայաստան ապահովելու համար: Հակոբ Ինջիղուլյանն ու զինվորի ընտանիքը բարձր են գնահատել Հակոբի՝ հայրենիք վերադառնալու գործում Նաիրա Զոհրաբյանի կատարած աշխատանքը միջազգային կառույցներում: Տիկին Զոհրաբյանը հավաստիացրել է, որ դա իր պարտքն է ոչ միայն որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, այլ որպես ՀՀ քաղաքացի, որպեսզի գերության մեջ հայտնված հայ զինվորն անվնաս վերադառնա հայրենիք, ինչը, ցավոք, չհաջողվեց անել որոշ այլ գերիների դեպքում: Հակոբ Ինջիղուլյանը տեղեկացրել նաեւ, որ սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախապատրաստական բաժնում, ինչը ԲՀԿ նախագահը համարել է անչափ կարեւոր։

Նմանատիպ նյութեր