211652_close_icon

Մեհդի Բենատիա. Խաղի ընթացքում Նեյմարի, Սուարեսի եւ Մեսիի հանդեպ ոչ մի հարգանք չեմ ցուցաբերելու

views-count1832 դիտում article-date 17:58 04-05-2015
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մեհդի Բենատիան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» հետ առաջին խաղից առաջ հայտարարել է, որ կատալոնացիների հարձակվողներից չի վախենում: «Եվրոպայի Լիգայում ես արդեն հանդիպել եմ Սուարեսի հետ, երբ դեռ նա հանդես էր գալիս «Լիվերպուլի» կազմում: Մեսիի եւ Նեյմարի դեմ ես դեռ չեմ խաղացել, բայց ամեն ինչ էլ առաջին անգամ լինում է: Անձնական առումով ես նրանց հարգում եմ: Սակայն խաղի 90 րոպեների ընթացքում ես նրանց հանդեպ ոչ մի հարգանք չեմ ցուցաբերելու: Մենք ամեն ինչ կանենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար: Վստահ եմ, որ մենք կարող ենք «Կամպ Նոու» մարզադաշտում լավ արդյունքի հասնել», նշել է Բենատիան: Նշենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա» - «Բավարիա» մրցավեճի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ Բարսելոնայում:

Նմանատիպ նյութեր